Պաշտպանության նախարարությունը նպատակ է դրել մինչև մյուս 2017թ-ի ամառը հիմնարար կերպով վերանայել Հայաստանի ռազմական օրենսդրությունը: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«25 տարվա ընթացքում ունեցել ենք օրենսդրական զարգացման որոշակի գործընթաց: Բազմաթիվ օրենքներ ընդունվել են իրավիճակային թելանդրանքով: Այսօր հասել ենք մի վիճակի, երբ կարող ենք այդ օրենսդրությունը համադրել և այն ծառայեցնել ոչ թե պարզ իրավական խնդիրները կարգավորելուն, այլ մեր քաղաքականությունն իրավական ակտի տեսքով արտացոլելուն»,- նշեց նախարար:
Այս համատեքստում Վիգեն Սարգսյանը որպես օրինակ նշեց երկրի պաշտպանության գործին ծագումով հայերի մասնակցության խնդիրը: Նա հիշեցրեց, որ «ծագումով հայ» հասկացությունն ամրագրված է Սահմանադրությամբ: Շատ քիչ երկրներ կան, որոնք Սահմանադրությամբ ամրագրել են այս հասկացությունը: «Մենք նշել ենք, որ ծագումով հայերը քաղաքացիությունը ստանում են պարզեցված կարգով, այսինքն` մենք ընդունում ենք, որպես պետություն, որ կան մարդիկ, ովքեր, քաղաքացի չլինելով, պետության հետ կարող են ունենալ որոշակի առնչություն: Ակնհայտ է, որ այդ մարդիկ լարված, սրված իրավիճակներում ցանկանում են հայտնվել պաշտպանության համակարգում և իրենց նպաստը բերել երկրի պաշտպանության գործում: Մեր օրենսդրությունը պետք է շատ հստակ անդրադառնա ծագումով հայերի՝ պաշտպանության գործին մասնակցելու խնդիրներին»,- նշեց նախարարը:
Երկրորդ խնդիրն առնչվում է կամավորներին: «Մենք ունենք և ունենալու ենք կամավորներ, քանի դեռ պատերազմներով անցնող երկիր ենք: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մի կողմից լուծում և առավելություն լինելով, մյուս կողմից կարող է լինել բավականին լուրջ խնդիրների աղբյուր: Մենք պետք է հստակ տարանջատենք այն քաղաքացուն, ով զորահավաքի ենթակա է այն քաղաքացուց, ով դրան ենթակա չէ, բայց ցանկանում է մասնակցել պաշտպանության գործին: Այդ երկրորդը կամավորական է: Պետք է լինի հստակ իրավական կարգավորում, թե ինքն ինչպես է անցնում ծառայությա ն, ինչ իրավական պարտավորություններ ունի, ինչ պարտավորություններ իր հանդեպ ունի պետությունը: Մեր տիպի երկրների համար զորահավաքային ռեսուրսի արդյունավետ կառավարումը կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս ու մի շարք այլ ուղղություններով սկսել ենք ընդարձակ ծրագիր»,- շեշտել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ նյութական և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար պաշտպանական համակարգում կներդրվեն էլեկտրոնային կառավարման համակարգեր: «Նշանակել եմ օգնական էլեկտրոնային կառավարման համակարգերի հարցով, ում միակ աշխատանքն է պաշտպանության ոլորտում ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնք պետք է բարձրացնեն արդյունավետությունը, ապահովեն խնայողությունը և լուծեն նյութական ու մարդկային ռեսուրսների կառավարման մի շարք խնդիրներ»,- ամփոփել է նախարարը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02