Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ժամանակի որոշակի պահի դրությամբ հաստատված միջազգային կարգի հիմքերը լարվածություն են կրում։
«Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը: Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն»,-հայտարարեց Միրզոյանը։
Նա նշեց, թե դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են:
«Նախկին հակառակորդների շահերն անսպասելիորեն մոտարկվում են՝ խոցելի դարձնելով պայմանագրով պարտավորված դաշնակիցներին և փոխելով խճանկարը։ Ականատես ենք լինում մարդասիրական ճգնաժամերի խորը վերքերին, երբ սովը համակել է համայնքներին, խաթարվել են մատակարարման շղթաները։
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ:
Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը, ըստ Միրզոյանի, դառնում են զենքեր, որոնք ի զորու են խարխլել ժողովրդավարության կարևորագույն հիմքերը։
«Այսպիսով, մարդկությունը կանգնած է մեծ անհայտության առջև»,-ասաց Միրզոյանը։
00:53
21:44
19:59
18:45
18:19
12:33
11:33
10:09
14:12
13:48
13:35
12:36
12:22
11:46
11:25
10:55
10:39
23:47
23:22
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33