Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի կարծիքով՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
«Այո, կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին ցեղասպանության բանաձևը Բունդեսթագի լիագումար նիստում քվեարկության է դրվելու և կարծում եմ՝ բանաձևի ընդունման հարցում մենք կունենք մեծամասնություն, և հավանության կարժանանա բանաձևը»,- ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը:
Ըստ նրա, այս պահին դեռևս բանակցություններ են ընթանում խմբակցությունների միջև:
«Կարող եմ նաև արդեն հայտարարել, որ «ցեղասպանություն» բառը բանաձևում տեղ է գտնելու, ինչպես նաև բանաձևում անդրադարձ է լինելու Կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը, և ինչպես նաև կարևոր կետ է առանձնացվել, որ Գերմանիան աջակցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը»,-ասաց նա՝ ի պատասխան այն հարցի, որ Թուրքիայի դեսպանը Գերմանիայում հորդորել էր, որ խուսափեն բանաձևում «ցեղասպանություն» բառի կիրառությունից՝ հայտարարելով, որ դա հարվածի տակ կդնի հայ-թուրքական հարաբերությունները:
Հարցին, թե հաշվի առնելով թուրքական ազդեցիկ գործոնը, արդյո՞ք նկատվում են ճնշումներ, Ալբերտ Վայլերին պատասխանեց, որ արդեն իսկ թուրքական կողմից կան որոշակի արձագանքներ բանաձևի հետ կապված:
«Սակայն ասեմ, որ ինչպես կոալիցիոն կուսակցությունները՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, քրիստոնեա-սոցիալական միությունը և Գերմանիայի սոցիալ-տնտեսական միությունը, այնպես էլ ընդդիմադիր կանաչները ղեկավարության մակարդակով հայտարարել են, որ հունիսի 2-ին դա արվելու է, և ինձ համար էլ ևս կարևոր է, որ ընդունվի բանաձևը»,-ասաց նա:
Tert.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55