«Գնահատում ենք Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան որպես մեր պետականության հիմնաքար։ Առանց այս ճակատամարտերի, որոնք պատմական չեն, խիստ արդիական, չէինք ունենան անգամ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ Սարդարապատից հնչեցրած ուղերձի հետ կապված, արդյո՞ք կիսում է այնտեղ հնչեցրած հայտարարությունները, մասնավորապես՝ «մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության», Ր. Հովհաննիսյանն ասաց. «Այդ մարդկանց ես այլևս չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ քաղաքացիական հեգնանք է, ծաղրանք է, նրանք, ովքեր հանձնել են Հայաստանի տարածքը, ինքնիշխանությունը, ոսկե տղաներին, խոսում են այդ նույն արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերտել, այլ հենց իրենք չգիտեն, թե ինչ է հայոց պատմությունը, եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը ողբերգականորեն պետք է կրկնվի, իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական կրկնումը։
Մեր ժողովուրդը պետք է դա բացառի։
Այն, ինչ իրենք ամեն օր ասում են որպես Հայաստանի գործող պաշտոնյաներ, ուղղակի թքած ունեն Սարդարապատի, մեր հերոսների, մեր զինվորների վրա, որոնք կերտեցին այս տոնը»։
16:53
16:30
16:17
15:55
15:47
14:47
14:22
14:21
14:09
14:03
13:45
13:28
13:13
12:38
11:52
11:35
11:18
10:59
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02