Այսօրվա խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Երբ մենք հասնում ենք մեր իրական ինքնաճանաչողության աստիճանին, հրաշքներ են գործվում: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղրաքիլիսայի խորհուրդը դրա մասին է, թե ինչպես կարող է մի բուռ ժողովուրդ, բոլոր հակառակ պայմաններն ունենալով իր գոյությանը, ոտքի կանգնել, հաղթանակել, ինչպես նաև հռչակել իր սեփական հանրապետությունը: Եվ դա ոչ միայն ժողովրդի, այլև առաջնորդության խնդիրն է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակներ կերտեցին: Այդպես է նաև այսօր»,-հայտարարեց Սրբազանը:
Նա ավելացրեց, որ այսօրվա իշխանությունն ու այսօրվա խորհուրդն անհամատեղելի են. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ 107 տարի առաջ Գևորգ 5-րդ վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, գներալ Նազարբեկյանը, Դրաստամատ Կանայանը և մնացած բոլորը հանկարծ ասեին՝ դե, ժողովո՛ւրդ, չենք կարողանում, պետք է գնանք «իրական Հայաստանի» ճանապարհով: Այսօր մենք գոյություն կունենայի՞նք: Վստահաբար՝ ոչ: Վստահաբար չէինք ունենա Մայր տաճար:
Հիմա այս չարիքներն ի՞նչ համատեղելիություն ունեն այսօրվա խորհուրդի հետ: Սրանք ջարդել ու փշրել են ամեն ինչ, ժողովրդին տանում են սպառողականության: Չգիտեմ, թե այսօր ովքեր են, որ կուսակցություններն են ներկա, բայց կեղծ միասնություն տեղի չի ունենա: Միասնություն տեղի է ունենում գաղափարի շուրջ, չկա ձևական բան: Ո՞ւմ կողքին լինենք»։
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01