Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների նոր փուլում, որի մասին շուտով կհայտարարվի, Մոսկվան մտադիր է հասնել Ուկրաինայի տարածքում գործող բոլոր խտրական օրենքների չեղարկմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ։ Արտգործնախարարը հիշեցրել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ուղիղ երկխոսությունը վերսկսվել է Ստամբուլում մայիսի 16-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր նման բանակցությունների դեռևս շատ առաջ, սակայն Կիևը խուսափել էր մասնակցությունից՝ գտնվելով արևմտյան երկրների, առաջին հերթին՝ եվրոպական առաջնորդների ազդեցության տակ։ Լավրովը նշել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունն արդեն բարձրացրել էր ուկրաինական օրենքների վերացման հարցը, որը Մոսկվան համարում է խտրական, և ընդգծել է, որ այս դիրքորոշումը կմնա առանցքային՝ բանակցային գործընթացի հաջորդ փուլում։ Նա մեջբերել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որտեղ նշվում է, որ «անհրաժեշտ է հարգել բոլոր այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները չեն խախտում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը և, հետևաբար, ներկայացնում են տվյալ տարածքում ապրող ամբողջ բնակչությանը»։ «Արդյո՞ք Կիևի ռեժիմը, որը 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո պատերազմ սանձազերծեց սեփական ժողովրդի դեմ, ներկայացնում է Ղրիմի բնակչությանը, իսկ պետական հեղաշրջումից հետո արդյո՞ք ներկայացնում է Ղրիմի, Հարավարևելյան տարածաշրջանի և Ուկրաինայի բնակչությանը։ Իհարկե՝ ոչ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
11:33
10:09
14:12
13:48
13:35
12:36
12:22
11:46
11:25
10:55
10:39
23:47
23:22
18:02
17:46
17:22
17:09
16:57
16:41
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33