Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.
«Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում ողբերգական դեպք է եղել՝ 1.7 տարեկան տղա երեխա է մահացել։ Պատահարի մասին հանրությունը տեղեկացել է դրան հետևած միջադեպից. երեխայի տատիկը հարձակվել և հարվածներ է հասցրել բժշկուհուն։
Միջադեպի կադրերն այս պահին ակտիվ տարածվում են համացանցում։ Հանրությունը քննարկելու «նոր թեմա» է ստացել… Կարդում եմ տարածվող տեսանյութի տակ դրվող մեկնաբանություններն ու ապշում. գրեթե զրո ցավ՝ երեխայի մահվան կապակցությամբ, գրեթե զրո փորձ՝ հասկանալու, թե որն է եղել երեխայի մահվան պատճառը, գրեթե զրո հարգանք մահացած երեխայի հարազատների և/կամ նրան բուժող բժիշկների զգացմունքների ու ապրումների հանդեպ։
Փոխարենը՝ բժիշկներին ուղղված անսպառ անեծքներ, տատիկի արարքը արդարացնող և նույնիսկ խրախուսող բազմաթիվ մտքեր, ամեն ինչը վարկաբեկելու ու սևացնելու անսպառ եռանդ։ Ի՞նչ է սա։ Գիտեմ՝ հնարավոր է էմոցիոնալ այս ֆոնին դրա մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ, բայց նաև չեմ կարող լռել։ Ուզում եմ մեզանից գոնե որոշները մտորեն այս իրողության մասին և փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։
Ցավոք, այս հարցի իմ պատասխանը շատ վատն է։ Մարդիկ շարունակում են ոչնչացնել այն ամենը, ինչը որոշակի արժեք է պարունակում իր մեջ։ Կոնկրետ այս դեպքում հարձակման թիրախը բժիշկներն են՝ նրանք, ովքեր ավելի քան 10 տարի սովորում, կրթվում, մասնագիտանում են, իսկ հետո, անձնական կյանքը մի կողմ թողած, ծառայում ժողովրդին։ Իհարկե, բժիշկների մեջ էլ տականքները քիչ չեն։
Բայց դրանք բացառություն են։ Իսկ բժիշկների բացարձակ մեծամասնությունը նվիրյալներ են, հանուն դիմացինի իրենց կյանքը զոհող նվիրյալներ։ Եվ ահա մեր ժողովուրդի մի ստվար հատված այս պահին կռվում է այդ նվիրյալների դեմ։ Փորձում է ոչնչացնել այն, ինչն արժեքավոր է ու հեղինակավոր։ Ավելի վատ բան ասեմ՝ մեր ժողովուրդը շարունակում է այն կռիվը, որն արդեն հաղթել է 2018 թվականի հեղաշրջմամբ։ Այո, խոսքս էլիտաների դեմ մղվող կռվի մասին է։ Մեր զինվորականությունը վաղուց արդեն վարկաբեկված է։ Հոգևորականությունը՝ նույնպես։ Գիտնականները, արվեստաբանները, քաղաքական գործիչները… բոլորը վարկաբեկված են։ Հերթը բժիշկներինն է։
Ոչնչացվում է ամեն բան։ Ամեն արժեքավոր բան։ Փոքրիկի մահն իսկապես շատ ծանր է ու ցավոտ։ Հուսով եմ՝ հասկանում եք, որ այդ ողբերգության մեղավորներին (եթե այդպիսիք կան) թաքցնելու կամ պաշտպանելու որևէ միտում չունեմ։ Բայց մեկ այլ մեծ ողբերգություն էլ մեր հանրության ստվար զանգվածի այսպիսի պահվածքն է։ Եվ ասեմ՝ Նիկոլի իշխանությունը դրա վրա է հենված։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռիվն է (քաղաքական լեքսիկոնում դրան «Սերժ մերժել» են ասում) սնուցում Նիկոլի իշխանությունը։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռիվն է օգնելու Նիկոլին վերարտադրվել 2026 թվականին։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռվի վրա ձեռքեր են սկսել տաքացնել նաև ընդդիմադիր որոշ շրջանակներ։ Դե, նրանք էլ են ուզում քվե ստանալ 2026-ին։ Ամեն ինչ փոխկապակցված է ու շատ պարզ։ Ահա այսպիսի վիճակներ…»։
14:12
13:48
13:35
12:36
12:22
11:46
11:25
10:55
10:39
23:47
23:22
18:02
17:46
17:22
17:09
16:57
16:41
16:35
16:16
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33