«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ: Այդպես էլ ուզում ես ասել՝ «իյա՜, իրո՞ք»: Եվ մեկ էլ, հոպ, նման բախտավոր ու վարդագույն պատկերներ նկարող Նիկոլ Փաշինյանը տրտնջում է, որ եթե նույնիսկ պետական ողջ համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա, թոշակն ընդամենը 1500 դրամով կարող են բարձրացնել: Դեռ հարցի մի կողմն է, որ արդեն իսկ մասնագետները հաշվել են, որ թոշակները կարելի է ավելացնել ոչ թե 1500 դրամով, այլ մոտ 6-7 անգամ ավելի: Եթե պետական համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Լավ, բա եթե ամեն ինչ այդքան «լավ է ու վարդագույն», այդքան «չալաղաջ է ու բախտավոր», ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, դժբախտ, վտանգված ու սևաթույր: Ինչո՞ւ է նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը միայն վերջին 7 տարվա մեջ մոտ 7 միլիարդ դոլարի պարտք կուտակել: Ինչո՞ւ է նման սրընթաց աճող տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը համատարած հարկային տեռոր իրականացնում՝ գործնականում սպանելով փոքր ու միջին բիզնեսը: Ինչո՞ւ ոչ մի լումա թոշակ ու նպաստ չեն բարձրացնում: Վերջապես՝ ինչո՞ւ մեր բնակչության գերակշիռ մասը չի զգում, որ իր կյանքը համարյա հինգ անգամ լավացել է, այլ ընդհակառակը՝ զգում է, որ ավելի է վատացել, շատ ավելի: Չէ, կան անձինք, որոնց կյանքի նյութական մասը բազմապատիկ լավացել է, ավելին՝ դարձել ճոխ, չաղ ու բախտավոր: Բայց այդ մարդկանց կարելի է մի քանի էջանոց ցուցակում «հաշվել», քանի որ լավացել է բացառապես Փաշինյանի ու նրա քպականների կյանքը: Ու վերջ: Իսկապես վերջ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01