Ռուսական կողմը չի ծրագրում միջամտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի միջև վեճին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա Թրամփի ու Մասկի հակամարտությունն անվանել է «ԱՄՆ-ի ներքին խնդիր»։ «Մենք չենք պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան, կամ որևէ կերպ մեկնաբանել դա, Միացյալ Նահանգների նախագահը ինքը կզբաղվի այս իրավիճակով»,-ասել է Կրեմլի խոսնակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հրապարակային վեճ է ծագել՝ գործարարի՝ Սպիտակ տունը լքելու որոշման ֆոնին։ Մասկը թողել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը, որից հետո քննադատել է հարկերի վերաբերյալ Թրամփի որոշումը։ Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ հարկային արտոնություններ նախատեսող օրինագիծը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի ավելացմանը։ Թրամփն ի պատասխան առաջարկել է դադարեցնել Մասկի նախագծերին սուբսիդիաներ և պայմանագրեր տրամադրել՝ բյուջեն խնայելու համար։ Սրանից հետո Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թրամփի անունը հայտնվել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում, ով մեղադրվում էր անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ։ Բացի այդ, գործարարը հայտարարել է, որ իր SpaceX ընկերությունը սկսում է շահագործումից հանել Dragon տիեզերանավը, ինչպես նաև կոչ է արել իմպիչմենտի ենթարկել Թրամփին և առաջարկել նրան փոխարինել փոխնախագահ Ջ.Դ.Վենսով։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47