Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա Վերլուծական Հարթակի» հերթական նիստն է տեղի ունեցել, այն նախագահել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը սպառնացող վտանգները, կարևորվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նիստին մեծ մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավին, որը, ի թիվ այլնի, ներհասարակական լարվածություն է առաջացնում։ Հայաստանի իշխանությունների վարքն ու գործելաոճը դատապարտվել են։ Կաթողիկոսության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է․ «Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը կայացաւ Ուրբաթ, 6 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 06:00-ին (Պէյրութի ժամ)։ Ժողովը նախ լսեց զեկուցում Պեռնի մէջ Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին մասին։ Խօսուեցաւ Զուիցերիոյ մէջ Արցախի իրաւունքներու պաշտպանութեան համար առնուած տարբեր նախաձեռնութիւններու մասին․ յատկապէս ընդգծուեցաւ խորհրդարանական յանձնախումբի կազմութիւնը, որ երկխօսութեան կոչ կ՚ուղղէ Արցախի ու Ազրպէյճանի ներկայացուցիչներուն։ Այս շրջածիրին մէջ վերահաստատուեցաւ Արցախի պետական հաստատութիւններու գործունէութիւնը շարունակելու իրաւական նշանակութեան կարեւորութիւնը։ Ժողովի քննարկման յաջորդ օրակարգի կէտը կը վերաբերէր Վեհափառ Հայրապետին Յունաստան տուած հովուապետական-պաշտօնական այցելութեան եւ այդ առիթով Յունաստանի վարչապետին ու պաշտպանութեան նախարարին հետ կայացած հանդիպումներուն, որոնք առիթ եղած են արծարծելու տարածաշրջանին մէջ Թուրքիոյ դերակատարութեան մասին։ Վարչապետը եւ նախարարը յատուկ շեշտով անդրադարձած են տարբեր ուղղութիւններով Թուրքիոյ ներկայացուցած վտանգներուն մասին։ Ժողովականները խոր մտահոգութիւն արձանագրեցին Հայաստանի մէջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետութեան իշխանութիւններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծուած մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատուեցաւ հարցերու այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն։ Կիլիկիա Վերլուծական Հարթակը նաեւ արձանագրեց, որ հրատարակուած է Հարթակի նախաձեռնութեամբ նախորդ տարի կազմակերպուած գիտաժողովի հաւաքածոն, որ կը վերաբերի Ազրպէյճանի կողմէ գործադրուած Արցախի ցեղասպանութեան։ Մասնագիտական նիւթերը ուղեցոյց են Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր իրաւաքաղաքական աշխատանքներուն համար»։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03