Լոս Անջելեսի կենտրոնում իրադրությունը գնալով սրվում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հետևանքով ներգաղթյալների տասնյակ ձերբակալությունների պատճառով փողոց դուրս եկած ցուցարարների ու ոստիկանների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ CNN-ը գրում է, որ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին, շատերի ձեռքերը մեջքի հետևում կապած՝ տեղափոխում են ոստիկանական ավտոբուսներ։ Ավելի վաղ ոստիկանությունը կիրառել է լուսարձակներ և ռետինե փամփուշտներ ամբոխը ցրելու համար, ԶԼՄ-ներում, սոցիալական էջերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները տարբեր իրեր, այդ թվում պայթուցիկ, նետում ոստիկանության ուղղությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են՝ բողոքի ակցիաները ցրելու նպատակով Դոնալդ Թրամփն Ազգային գվարդիայի ևս 2.000 զինծառայող և 700 ծովային հետևակ կուղարկի Լոս Անջելեսի շրջան՝ կրկնապատկելով զինծառայողների թիվը։ Քաղաքում ռազմական ներկայության հետ հաշտ չէ Լոս Անջելեսի քաղաքապետը։ Կարեն Բասը նշել է՝ քաղաքը դաշնային կառավարության կողմից «օգտագործվում է որպես փորձաքար», նրանք ռազմական ուժեր են մտցնում տեղական իշխանություններից իշխանությունը խլելու նպատակով Նա հակադարձել է այն հայտարարություններին, որ Լոս Անջելեսը «օկուպացվում է անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից»՝ ասելով, որ մինչև դաշնային կառավարության միջամտությունը ամեն ինչ խաղաղ էր: Կալիֆոռնիան դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ խնդրելով դատավորին Ազգային գվարդիայի զորքերի զորահավաքը հակասահմանադրական ճանաչել և դատարանին խնդրել դադարեցնել ապագա տեղակայումները։ Հայրնիքի անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը Fox News–ին ասել է, որ Լոս Անջելեսում ցուցարարներին վճարում են, բողոքի ակցիաներն իրականացվում են պրոֆեսիոնալ կերպով։
18:45
18:27
17:31
17:07
16:02
15:09
14:55
14:38
14:22
13:47
13:22
12:41
12:22
12:03
10:45
10:29
09:44
09:17
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03