Իրանը խափանել է Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու որոշ երկրների փորձը:
Այս մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Tasnim-ը։ «Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը», – ասել է Վելայաթին։ Նրա պնդմամբ, Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։ «Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունն իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև հանդես գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ», -ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ «Զանգեզուրի նախագծի» հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր հյուսիսից մեկուսացնել Իրանը և հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այս նախագիծը ձախողվել է։
11:54
11:44
11:25
11:02
10:33
10:03
18:45
18:27
17:31
17:07
16:02
15:09
14:55
14:38
14:22
13:47
13:22
12:41
12:22
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03