«Նոան» երկարաձգել է պայմանագրերը 3 հայ ֆուտբոլիստների հետ։ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը մնում են «Նոայում»։ Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել էր 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ «Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», - ասել է Արտակ Դաշյան։ Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել էր 2023/24 մրցաշրջանի միջնամասում։ Դարպասապահը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել իր դարպասը։ «Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – նշել է Օգնյեն Չանչարևիչ։ Իսկ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ «Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – Հովհաննես Համբարձումյան։ Մինչ այս էլ «Նոան» հայտարարել էր Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44