ՀՀ անվտանգության խորհուրդը հերքում է տարածել «Հրապարակ»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ։
«Ս.թ. հունիսի 10-ին Hraparak.am կայքում հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ» և հունիսի 12-ին հարպարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ 2» հոդվածներում ներկայացված տեղեկությունները բացարձակ աղերս չունեն իրականության հետ, դրանք կեղծ են և մտացածին:
Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին՝ քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03