ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե բյուջեն կազմվել է 4 հիմնական սկզբունքների հիման վրա: Ըստ նրա՝ առաջին կարևորագույն սկզբունքը մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշերի նախագծումն է:
«Նախագծելիս խոսվել է, որ մենք մի փոքր պահպանողական բյուջե ենք ներկայացնելու, բայց հաշվի են առնվել մակրոտնտեսական զարգացումները թե գլոբալ տնտեսությունում, թե ներքին տնտեսությունում, իսկ դրանք որոշակիորեն հուսադրող են 2016-ի համեմատ»,-ասաց նա:
Արամյանը նշեց, թե միջազգային կանխատեսմամբ տնտեսական աճը արագացող է լինելու շուրջ 0,3 կետով՝ նախորդ տարվա համեմատ: Բացի այդ, ըստ նրա, առևտրային գործընկերների մոտ էլ կայունություն և աճի միտում է նկատվելու:
«Դրա համար այս միտումները հաշվի են առնվել»,-ասաց նա:
Վարդան Արամյանի խոսքով՝ երկրորդ սկզբունքը տնտեսական կայունության ապահովումն է: Նա հիշեցրեց, որ անցնող տարում տնտեսական շոկերի պատճառով՝ ՌԴ պատժամիջոցներ, պղնձի գների նվազում, պարտադրված են եղել ավելի շատ արտաքին պարտք ներգրավել: Ըստ նրա՝ պարտքը 2014-2016 աճել է 14-16%-ի կետով:
«Թիրախավորվել ենք, որ 2017թ-ին պարտքի աճ տեմպերը դանդաղի, որ իրավիճակը լինի հսկողության ներքո»,-ասաց նա:
3-րդ սկզբունքով, ըստ նախարարի, չպետք է հարկային պարտավորությունները կատարելու համար տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: Հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին՝ տնտեսական աճ ապահովելու համար:
4-րդ սկզբունքը, ըստ նրա, այն է, որ պետության կողմից ծախսային պարտավորությունները կատարվեն։
«Չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայություների որակը ընկնի»,-ասաց նա:
Այնուհետև նախարարը մանրամասն ներկայացրեց մակրոտնտեսական շրջանակը, ըստ որի՝ Կառավարությունը նպատակադրել է 2017թ-ին ապահովել 3,2% տնտեսական աճ:
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47