Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դրական գործընթաց է անվանել հայ-ռուսական համատեղ ուժերի խմբավորման ստեղծումը: Այդ մասին ՀՀ նախագահն ասել է«Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Դա նորություն չէ, այլ արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակությունը: Համատեղ ուժերի խմբավորումը ստեղծվել է դեռ 1990-ականների սկզբին: Այն ունի հրամանատարություն, ուժեր և միջոցներ: Մենք, իհարկե, ուշադիր հետևելու ենք այն ամեն նորին, որը կներառվի տվյալ համաձայնագրերում՝ ՌԴ նախագահի հրամանով»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ դա դրական գործընթաց է։ «Այսինքն՝ դա լավ նորություն է, և մենք կաշխատենք՝ մինչև այդ համատեղ խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կիսելյովի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահն այնպես է խոսում, կարծես դա ռազմական գաղտնիք է՝ ոչ մի մանրամասն չներկայացնելով, Սերժ Սարգսյանն ասել է. «Երբ մենք օգտագործում ենք «ռազմական» բառը, գաղտնիք միշտ կա: Ես չեմ ասում, որ դա մեծ գաղտնիք է, բայց կան մանրամասներ, որոնց մասին ես չէի ցանկանա խոսել: Բայց այդպիսին է այն իրավիճակի զարգացումը, որը գոյություն է ունեցել»։
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հավանության է արժանացրել Հայաստանի հետ երկու երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:
Հրամանագրի տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ հայկական կողմի հետ բանակցություններ անցկացնել և պայմանավորվածություններ ձեռք բերելուն պես Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55