ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպում-քննարկումն ուղղված էր նախարարության և միության համագործակցության արդունավետության բարձրացմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշել է, որ հրավերքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ քննարկեն և փորձեն ձևավորել այն հարթակը, որի շուրջ շարունակելու են համագործակցությունը:
«Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը պարբերական բնույթ կրի: Որոշ ժամանակ անց նաև հանդիպումներ կկազմակերպենք առանց փողկապի, որպեսզի ավելի անկեղծ լինենք: Մեր նպատակը կայանալու է նրանում, որ առանց հապաղելու ձևավորենք այդ հարթակը, որը նաև կդնենք ինստիտուցիոնալ հիմքի վրա: Կլսենք, թե ինչ խնդիրներ կան այսօր, որոնք միասին պետք է հաղթահարենք»,- նշեց Սուրեն Կարայանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարիտեղակալ Տիգրան Խաչատրյանի խոսքով` նախարարության առջև դրված առանցքային խնդիրներից մեկը պահանջում է առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել և կիրառել գործարար համայնքին լսելու և նրա բարձրացրած հարցերը կարգավորելու համար:
«Այդ տեսանկյունից նախարարությունը պատրաստում է հանդիպումների շարք, որպեսզի մասնագիտացված միությունների հետ պարզի, թե որոնք են այն արդյունավետ մեխանիզմները, որոնցով նրանց ձայնը կլինի լսելի և բարձրացված հարցերը կստանան այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն գործարար միջավայրի բիզնեսի զարգանալուն»,- ասաց փոխնախարարը:
Խաչատրյանի ներկայացմամբ, իրենք այդ հարցերից յուրաքանչյուրին լուծում տալու պարտականություն են զգում: Նրա կարծիքով, կառավարությունը բավականաչափ կամք ունի եղած խնդիրներին հնարավոր դրական լուծումներ տալու համար:
Խոսքի վերջում նա ընդգծել է, որ այս հանդիպումը, լինելով առաջինը, չի լինի վերջինը: Փորձելու են լսել բոլոր միություններին, որոնք ունեն ասելիք:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ այս հանդիպումը վարչապետի հետ իրենց խորհրդի հանդիպման տրամաբանական շարունակությունն է: Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ կառավարության ընդունած աշխատանքային ծրագրում արդյունաբերողների և գործարարների միության առաջարկների զգալի մասն արտացոլվել է: «Այսօրվա հանդիպմանը պետք է քննարկենք կառավարության ծրագրի դրույթների շուրջ նախարարություն և միություն համատեղ աշխատանքի կետերը, մեխանիզմները, ինչի նպատակն է ներդրումային դաշտը բարելավելը, գործարարների հասարակական մասնակցությունն ակտիվացնելը պետական կառավարչական գործառույթների իրականացման մեջ, որպեսզի մենք կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում նպաստել տնտեսական ակտիվացմանը, ոգեշնչելու գործարար համայնքին՝ ներդրումներն ավելացնելու համար»,- ասաց Ղազարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ միայն մասնավոր և պետական հատվածների թիմով աշխատելու արդյունքում հնարավոր կլինի մի քանի ամսվա ընթացքում տեղից շարժել լճացած տեղում կանգնած սայլը, այն է` տնտեսական վիճակը:
Վերջում նա հավելել է, որ իրենց առաջարկներն առարկայական ներկայացրել են կառավարություն, իսկ այսօր և հետագայում դրանք ավելի կկոնկրետանան:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02