«Ոտքի Հայաստան» շարժման կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր վկա է ի հայտ եկել, ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ նաև փաստաթղթեր կեղծելու համար:
Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
«Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Հովհանիսյանին առաջադրած մեղադրանքը տապալվել է, որովհետև մենք կարողացել ենք ներկայացրել այնպիսի ապացույցներ, որ տղաներն են փակում դեպի ՊՊԾ գնալու ճանապարհը, երբ սադրիչները, որոնք համագործակցում էին ոստիկանության հետ, սադրում էին առաջ գնալ»,-ասաց պաշտպանը:
Կարեն Մեժլումյանի խոսքով՝ գործը տապալված է, սակայն ցանկություն կա, որ Անդրիաս Ղուկասյանը մնա կալանքի տակ, իսկ նրանք, ովքեր գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ էլ քրեական հետապնդումը չդադարեցվի. «Դրա համար բերեցին «վկայի», ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ նաև փաստաթղթեր կեղծելու համար, հոգեկան խանգարման համար էլ ուղղորդվել է բուժման: Սա արվեց, որպեսզի մեղադրանքը տղաների գլխին դամոկլյան սրի նման կախված մնա»:
Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ ասաց, որ հաշվի առնելով, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, այդ կերպ սահմանափակվում է նրանց քաղաքական գործունեությունը:
«Իշխանությունների նման գործողությունները` քաղաքական նպատակով քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է տղաների դեմ, այլ նաև հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում»,-ասաց Թարխանյանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի Թաղի դեպքերից հետո:
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58