«Հետք»-ը գրում է․ «2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՆԳ ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Ոստիկանությունից մեզ տրամադրել են տվյալներ, թե 2020-2025 թթ․-ին քանի ոստիկան է ազատվել ծառաությունից թմրանյութեր օգտագործելու, ապօրինի շրջանառության և իրացնելու համար։ Ըստ վիճակագրության՝ ամենամեծ թիվը եղել է 2024-ին՝ 18 աշխատակից, որոնցից 15-ը՝ թմրամիջոց օգտագործելու, 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մեկ դեպքով Ոստիկանությունից հայտում են, որ տվյալ անձը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար։ Այլ կերպ ասած՝ շահադիտական նպատակներով զբաղվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի խոշոր չափերի վաճառքով։ Այս հանցագործությունը կատարողը պատժվում է չորսից ութ տարվա ազատազրկմամբ։ 2021-ին ևս մեկ ոստիկան ծառայությունից ազատվել է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Նա մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի՝ առանց դրանք իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Այս տիպի հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարով (այս դեպքով մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին գործել է 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքը)»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55