Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումից հետո Իրանը Սպիտակ տուն է ուղարկել հաղորդագրություն, որ հետագա հարվածներ չի իրականացնի։ Ի պատասխան՝ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ չի պլանավորում պատասխանել իրանական հարձակմանը և պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
Axios-ի հաղորդմամբ՝ դրանից հետո շարունակվել են բանակցությունները ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Իրանի միջև՝ հրադադարի պայմանների և դրա մեկնարկի ժամանակի շուրջ համաձայնության գալու համար։ Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, որի անունը չի նշվում, հունիսի 23-ի երեկոյան, երբ պարզ է դարձել, որ իրանցիները վերջացրել են իրենց գործողությունները, Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել նրան, որ ցանկանում է՝ պատերազմն ավարտվի։ Պաշտոնյան նաև նշել է, որ Նեթանյահուն համաձայնել է հրադադարին և ընդգծել, որ Իսրայելը այլևս հարվածներ չի հասցնի, քանի դեռ Իրանը դադարեցրել է հրթիռների արձակումը։ Թրամփը զրուցել է Կատարի էմիր Թամիմ ալ-Թանիի հետ, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսը զրուցել է Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ, որն ուղերձը փոխանցել է Իրանին և վերջնականապես որոշել հրադադարի պայմանները, այդ թվում՝ դրա մեկնարկի ժամանակը։ Երբ ամեն ինչ համաձայնեցված էր, Թրամփը հայտարարել է հրադադարի մասին Truth Social-ում իր գրառման մեջ։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44