Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը սպասելի էր։ Սա ոչ թե իրավական գործընթաց էր, այլ՝ հերթական արարն այն քաղաքական բեմադրության, որի ռեժիսորն իշխանությունը միահեծան կերպով բռնազավթածն է, այս մասին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Ըստ Անանյանի՝ այս ներկայացման վերջնանպատակը պարզ է ու սոսկալի՝ թիրախում է Վեհափառ Հայրապետը, թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար։ «Սա անհատների դեմ ուղղված վենդետա չէ․ սա համակարգված ծրագիր է՝ ուղղված մեր պատմական հիշողության, հոգևոր ինքնության և պետականության կենսունակության դեմ։ Փորձ է արվում վերացնել այն հոգևոր տունն ու սրբատեղին, որտեղ հայ մարդը դեռ կարող է խոնարհվել, դեռ կարող է ուժ առնել, դեռ կարող է հիշել, թե ով է ինքը։ Պատրա՞ստ ենք դիմակայելու։ Գիտակցո՞ւմ ենք, որ սա հողից, սահմաններից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին ճակատամարտը։ Պահանջվում է զգոնությու´ն, սթափությու´ն և պատրաստակամությու´ն։ Յուրաքանչյուրս պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու։ Եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ` առաջին իսկ անհրաժեշտությամբ ու կոչով: Այսօր բոլորիս ձեռքերում է ոչ միայն այսօրվա գոյատևման բանալին, այլև` մեր նախնիների պատգամի ներքո վաղվա օրակարգերի ձևավորման պատմական առաքելության վերագտնումը»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահը։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55