Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մուտք են գործել «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածք և փորձում են ապամոնտաժել պատուհանին փակցված գործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի լուսանկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։ «Հերթական ապամոնտաժում կոչված երևույթի հետ ենք առնչվում։ Հիմա էլ առևտրի կենտրոնի վրա փակցված պաստառներն են ուզում ապամոնտաժել»,- լրագրողներին ասաց կենտրոնի ներկայացուցիչ, իրավաբան Վարդան Ալոյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը փորձում է հասարակական կարգը պահպանել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ փորձում են մտնել սեփականության իրավունքով պատկանող տարածք և ապամոնտաժել լուսանկարը։ «Սա գովազդ չէ, իրազեկման ակցիա է»,- ասաց նա։ Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը։ Ըստ Ալոյանի, նշված հիմքը վերաբերում է այն դեպքերին, երբ որ գովազդն ու գովազդակիրը միաժամանակ երկուսն էլ ապօրինի են։ Նա նշեց, որ ավագանու այդ որոշումը դատարանում վիճարկելու են։ «Լուսանկարը փակցված է սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Հիմա ապօրինի գործողություն է կատարվում, ներխուժում է կատարվել տարածք, այդ թվում տեխնիկայով։ Ոստիկանությանը խնդրել ենք վերացնել ներխուժումը, ոստիկանության ներկայացուցիչներն ասացին, որ տարածքն սահմանազատված չէ, այնինչ մի քանի րոպե առաջ մեզնից խնդրում էին արգելափակոցները բացել, որ տրանսպորտային միջոջը մուտք գործի և գործողություն իրականացնի։ Մի կողմից նշում են՝ սահմանազատում չկա, չեն կարող հասկանալ՝ ներխուժում կա, թե չկա, երկրորդ՝ խնդրում են բացել, որ ստիպված չլինեն միջոցներ կիրառել, քանդել արգելափակոցը։ Երկակի ստանդարտի հետ գործ ունենք»,- ասաց Վ.Ալոյանը։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03