Մեզ համար կրթությունը և գիտությունը հատուկ կարևորություն ունեցող ոլորտներ են․ Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հետազոտությանը, գիտությանն ու նորարությանը վերաբերող հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ անկախության ձեռքբերումից հետո հավատում ենք, որ Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում քաղաքակրթությունների երկխոսության վայր հանդիսանալու համար:
«Մենք պայմանավորվեցինք ԵՄ-ի հետ մեր աշխատանքների ընթացքում ձևավորել մեր ասոցացված երկրների ընդհանուր ցանց»,- ասաց նախարարը:
Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն էլ հանդիպման մասին տվեց իր բնորոշումը․«Սա մեր շարունակական ջանքերն են՝ Արևելյան գործընկերության երկրներն ավելի սերտորեն կապել Եվրոպական միության հետ․ ամենակարևորն այստեղ տնտեսական զարգացումներին սատարելն է, իսկ դա հնարավոր է միայն, եթե որակյալ աշխատուժ ունես: Սա էլ իր հերթին ենթադրում է, որ պետք է որակյալ գիտնականներ ունենաս»։
Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է օգտվեն գիտահետազոտական աշխատանքների ու նորարարության ներուժից:
«Գոյություն ունի «Հորիզոն-2020» կոչվող սպառիչ և համապարփակ գիտական ծրագիր, որը նախատեսված է նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ համագործակցելու համար, քանի որ գիտության ասպարեզում սահման չպիտի գոյություն ունենա, և ամեն ինչ անում ենք, որպեսզի եղած մարտահրավերները հաղթահարենք: Մեր գերակա խնդիրներից է ուղեղների արտահոսքը ուղեղների շրջանառության վերածելը, և մեր եվրոպական գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը լավագույնս հարմարեցված է հենց այդ նպատակի համար: Ես հավատում եմ, որ այս միջոցառումը կոչված է խթանելու հետագա գիտահետազոտական համագործակցությունը»,- ասաց նա:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչն էլ ներկայացրեց «Հորիզոն 2020 հետազոտությունների նորարարության շրջանակային ծրագրի առավելությունները՝ նշելով, որ Ուկրաինան մասնակցել է 64 ծրագրի՝ 19,5 կես միլիոն ընդհանուր գումարով: «Ծրագրի հնարավորությունները շատ են, բայց պետք է տքնաջան աշխատել դրանցից օգտվելու համար»,- ասաց նա:
Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկանն էլ նշեց, որ իրենք հինգ տարի առաջ են ասոցացման փաստաթուղթը ստորագրել: Ըստ նրա՝ երեք հիմնական խնդիր կա հաղթահարելու:
«Նախ մոլդովական գիտական հանրությանը ինտեգրելու եվրոպական հետազոտական տարածքին, երկրորդը՝ գիտությունների ակադեմիաների, համալսարանների ու ձեռնարկությունների գիտահետազոտական կադրերի համախմբումը, և երրորդ խնդիրը, որը լուծվեց սրանով՝ տարիների ընթացքում մեծապես աճեցին մոլդովական գիտական հանրության ներուժը, կատարողականը և գերազանցությունը»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե ինչ ձևաչափով պետք է գիտնականները դիմեն ծրագրին՝ դրամաշնորհ ստանալու համար, ԵՄ հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդաշը պատասխանեց, որ բոլոր մակարդակներով կարող են դիմել՝ թե՛ անհատապես, թե՛ կազմակերպությունները, ձեռնարկությունները:
«Անգամ կարող են տարբեր երկրների գիտնականները դիմել համատեղ ծրագրերով: Ամեն երկրում կա կապի գրասենյակ, անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որոնք գնահատում են ստացած առաջարկները: Եթե ներկայացված գաղափարը որակյալ է և դրական գնահատականին է արժանանում, այն կարող է մինչև 50 հազար եվրոյի դրամաշնորհ ստանալ: Իսկ հետո, երբ այդ գաղափարը երկու տարվա դառնում է ձեռնարկություն և ապագայի համար խոստումնալից նորարարություն է պարունակում, արդեն խոսքը կարող է լինել 2-3 մլն եվրոյի մասին»,- ասաց նա:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ իր հերթին ասաց․ «Մենք պիտի կարողանանք ձևավորել այստեղ հատուկ գրասենյակ, որպեսզի «Հորիզոն 20 20»-ի բարձր որակ պահանջող հարցադրումներին պատրաստենք մեր գիտական հանրությանը: Այստեղ մենք կարիք ունենք խորհրդատվական աջակցության, որը վստահ եմ, մեր գործընկերները կտրամադրեն»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47