ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում A/C.3/71/L26 բանաձևի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այն սկզբունքներով և նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում:
Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ «սույն բանաձևի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձևին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձևի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»:
«Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմ» է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձևի նախագծին»,- ասվում է ՀՀ մշտական ներկայացուցչության հայտարարության առնչությամբ։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44