ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.
«Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։ ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու ՔՊ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել են, թե ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ ՔՊ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։ 1․ Ինքնս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։ 2․ Տվյալ հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանին, բնականաբար, չէի ընտրի և երբեք չեմ ընտրի այն քաղաքական ուժի ներկայացուցչին, ով ուրացել և ուրանում է Արցախը։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։ Ցավոք, այսպիսին է պաշտոնական Հայաստանի քաղաքականությունը։ 3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։ 4․ Ս․ Խանդանյանը ընդամենը ՔՊ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․ Հ․Գ․ Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը»։
10:34
10:03
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17