Tech Week 2026-ը կկայանա Գորիում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորեց ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում անցկացվեցին կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես եկավ ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։ «Ընդհանուր 2800-ից ավելի մարդ մասնակցել է կոնֆերանսին, ինչը կարծում եմ շատ կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին, հովանավորներին, թիմին և բոլոր նրանց, որոնց շնորհիվ տեխնոլոգիական շաբաթը դարձավ իրական։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք բոլորին միավորել մարզում, այդ պարագայում՝ Վանաձորում անցկացնել Tech Week-ը»,-իր խոսքում նշեց Tech Week-ի համակազմակերպիչ, Zealous ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանը։
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում անցկացվեց տարվա ամենադաժան՝ ԴևHacks հակատոնը․ այն տևեց 48 ժամ։ 15 հազար դոլար բյուջե ունեցող միջոցառման կազմակերպիչն էր Layerswap ընկերությունը։ Առաջին տեղը զբաղեցրեց Infinite Loop, երկրորդը՝ Ballistic, երրորդը՝ CAST static analytics թիմը։ Tech Week Vanadzor 2025 տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում անցկացվեց «Wings» գաղափարների մրցույթը, որի նպատակն է խթանել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների և նորարարական մտածողություն ունեցող թիմերին։ «Wings» գաղափարներ մրցույթի արդյունքում առաջին մրցանակի արժանացան MEEJ MEJ-ի, երկրորդը՝ Lusan Track-ի և երրորդը՝ Hoond-ի թիմերը։ Հատուկ մրցանակների արժանացան 3size, «Լոռվա Վայք», «Արի Լոռի», FixCity թիմերը։
5000 դոլարով բյուջե ունեցող մրցույթի գործընկերն էր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA)։ Tech Week Vanadzor-ը եզրափակվեց ավանդական քոչարիով։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալեց հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Tech Week Vanadzor նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03