Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի գնահատմամբ՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցը պետք է դիտարկել որպես Բրյուսելի կողմից Երևանին ուղղված աջակցության հանձնառության նշան։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով վերջին շրջանում Հայաստանի ու Եվրոպական միության միջև խորացող գործընկերությանն ու այդ համատեքստում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ հունիսի 29-30-ը Երևան կատարած այցին։
«Կայա Կալասի այցը պետք է դիտարկել որպես հանձնառության նշան։ Այն Եվրոպական միության հանձնառության նշան է՝ աջակցելու Հայաստանին՝ որպես Կովկասում գործընկերոջ։ Սա միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին»,-նկատել է Մյուլլեր-Ալտերմատը։ Այդուհանդերձ, շվեյցարացի պատգամավորը մատնանշել է, որ չնայած ԵՄ-ի հետ հարաբերությունների ու գործընկերության մակարդակի խորացմանը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով Հայաստանի համար առավել կարևոր կլինեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն ու կապերը։ «Հայաստանը ստացել է ԵՄ-ի այդ ազդանշանը, ինչը ողջունելի է արևմտյան արժեքների համայնքում՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր կլինեն տնտեսական առումով։ Սա, անկասկած, կհանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ բազմակի քննարկումների։ Այնուամենայնիվ, նույնիսկ ԵՄ-ն չի կարող անտեսել աշխարհագրությունը և պետք է ընդունի, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ այս սերտ տնտեսական հարաբերությունները»,-ընդգծել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։ Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01