Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից էլ երկար է տևել: Հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակի ղեկավար Արմեն Ադիլխանյանի հետ, ներկա է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դ. Խաչատրյանը, ինչպես նաևփոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը։
«Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Այսինքն, կատարվեց այն, ինչ ես մինչև մտնելն ասում էի, հերթական անգամ քննարկում է լինելու, քննարկման համար։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է։
Կարծեք՝ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ իշխանությունները չեն տեսնում, որ մարդիկ ծանր իրավիճակում են։ 50 հազար մարդու զրկել են բնակվարձի աջակցությունից, բայց ասում են, մենք չենք դադարեցրել ծրագիրը»,-ասաց Ստեփանյանը։
Արցախցիները պահանջում են վերականգնել բնակվարձի 40+10 աջակցության ծրագիրը։
Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։
14:49
14:33
14:15
13:55
13:32
13:21
13:02
12:44
12:16
11:45
11:22
11:09
10:28
10:17
10:02
15:35
15:05
16:50
16:49
14:23
13:32 14.07.25
10:02 14.07.25
10:17 14.07.25
13:02 14.07.25
11:22 14.07.25
13:21 14.07.25
10:28 14.07.25
11:09 14.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03