Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անդամագրումը «տեխնիկական հարց է» :
Այս մասին ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում: Դիմում գրելու մասին էս պահին կուսակցությունում տեղեկություն չկա: Մի բացառեք, որ Կարեն Կարապետյանը կգրի դիմում, մի բացառեք, որ չի գրի: Դա իր որոշելիք հարցն է»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ապա, ըստ ՀՀԿ խոսնակի՝ պաշտպանության նախարարի ՀՀԿ-ական դառնալու հարցն ընդամենը տեխնիկական խնդիր է, քանի որ Վիգեն Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է իր այդ ցանկության մասին: «Հուսով եմ, նաև համոզված եմ, որ պարոն Սարգսյանը նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»,-ասաց Շարմազանովը:
Լրագրողների հարցին, թե կուսակցականացումը չի՞ խանգարի պաշտպանության նախարարին, քանի որ ընտրությունների ժամանակ միշտ հայտարարվում է, որ բանակը քվեարկում է տվյալ իշխանության օգտին, ՀՀԿ խոսնակն այսպես պատասխանեց. «Պարոն Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հստակ ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցման շարժառիթները: Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնալու զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Սահմանադրական բարեփոխումներից հետո անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Իմ կուսակցությունը ժողովուրդն է, դա արդեն 20-րդ դարի լոզունգ է: Եվ եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն քաղաքական թիմի անդամ: Եվ սրանով է պայմանավորված, որ պարոն Վիգեն Սարգսյանը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին»:
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38