ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարեփոխումը և արդյունավետության բարձրացումը հանդիսանում են նաև տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման: «Այդ նպատակով է, որ նախորդ տարի ընդունվեց ոլորտի նոր օրենքը՝ մասնավորի հետ համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ինստիտուցիոնալ ներդրմամբ։ Արդեն երրորդ տարին գործում է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50000 դրամ կրթաթոշակի տրամադրման մեխանիզմը: Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցել ենք ավելի քան 15000 նոր ուսանող՝ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասցնելով շուրջ 45000-ի, իսկ գերակա ուղղություններով ընդունելության աճը շատ ավելի զգալի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Յուրաքանչյուր ուսումնական տարի Կառավարության կողմից հաստատվում են տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման կամ պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետության փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ. այս համամասնությունը պահպանված է նաև ներկայացված որոշմամբ: Ընդհանուր առմամբ՝ սա վերաբերելու է 58 ուսումնական հաստատությունների արհեստագործական ծրագրերով 41 մասնագիտությունների և 74 ուսումնական հաստատությունների միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ 116 մասնագիտությունների: Նախարարն ընդգծել է՝ որոշման նախագիծը մշակելիս և տեղերը հատկացնելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև մասնագետների պատրաստման հնարավորությունները, այդ թվում՝ լիցենզիոն, նյութատեխնիկական բազան, համապատասխան մասնագետները: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերն առավելապես կհատկացվեն ՀՀ մարզերում գործող արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. ներկայում մարզերում գործող ուսհաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում: Նախարարի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ ինչ փորձարարական կարգով ներդրված կրթական ծրագրերով է նաև ուսուցում իրականացվում. այս տարի ևս այն վերաբերելու է 7 մասնագիտության՝ արհեստագործական կրթական ծրագրերով, 19 մասնագիտության՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սեպտեմբերից նախատեսվում է նաև երկու նոր մասնագիտության ներդրում, որոնք առաջարկվել են մասնավորի կողմից՝ որպես մասնագետների պատրաստման կարևոր ուղղություններ: Որոշմամբ հաստատվել է նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը, որոնցով գործում է ամսական նվազագույնը 50000 դրամ կրթաթոշակի մոտեցումը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ կրթաթոշակի տրամադրումն իրականացվում է արդեն երրորդ տարին, նախորդ տարիների համեմատ ցանկում մեծ փոփոխություններ չեն իրականացվել: Կարևորելով որոշման ընդունումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այս ընթացքում ձևավորվել են կրթության ոլորտում երկրի ռազմավարական պատկերացումները, և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ամբողջացնում են այդ պատկերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հատկապես բոլոր մակարդակներում կրթության հասանելիության ապահովումը: «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական ըմբռնման ենք հասել, որը հետևյալն է՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի դպրոցների շրջանավարտները պետք է հնարավորություն ունենան մասնագիտական կրթության և ուսուցման համակարգով ներառվելու իրենց մարզի տնտեսության մեջ: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ մարզի տնտեսական կառուցվածքին և աշխատաշուկային արձագանքող մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ, որպեսզի շրջանավարտները սովորեն և շարունակեն գործունեությունն իրենց մարզերում»,- նշել է ՀՀ վարչապետը։ Անդրադառնալով նախորդ ուսումնական տարվա ընդունելության տվյալներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ երեխան որոշել է կրթությունը շարունակել ՄԿՈՒ հաստատությունում, ինչը շատ լավ ցուցանիշ է: Առավել գերակշռող են դառնում այն մասնագիտությունները, որոնք տնտեսության կողմից պահանջված են: «Նախորդ տարի ավելի քան 770 դիմորդ ենք ունեցել խոհարարության գծով, և սա ցույց է տալիս, որ մի կողմից ունենք զարգացող տնտեսության ոլորտ, իսկ մյուս կողմից՝ կադրային հստակ պահանջարկը լրացնող կրթական գործընթաց: Այդպիսի միտում նկատելի է նաև զբոսաշրջության ուղղությամբ, որտեղ ունեցել ենք ավելի քան 400 դիմորդ: Սա ևս ցույց է տալիս, որ համակարգը բավականին սինխրոնացված է աշխատում տնտեսության կարիքների հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45