Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, որտեղ հանդիպում է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը, Արեն Մկրտչյանը, Արսեն Թորոսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Քննարկման առանցքում եղել են համայնքի տնտեսական ակտիվության խթանման, զբոսաշրջության զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է Ջերմուկ կլաստերի զարգացման ընթացքը՝ նշելով, որ համայնքը շահառու է դարձել նոր վարկային ծրագրի շրջանակում։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերով 6 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում Ջերմուկ համայնքի համար՝ զբոսաշրջային գրավչության մեծացման նպատակով։ Մեր առաջնային նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կունենան հիշարժան և լիարժեք փորձառություն, իսկ գործարարները՝ զարգացման կայուն հնարավորություններ՝ պետության կողմից ցուցաբերվող համապատասխան աջակցությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և խնդիրները։ Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել տեղական բիզնեսներին՝ լուծել առկա խնդիրներն ու ամրապնդել մարզային տնտեսության զարգացումը։
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03