Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե՝ ոչ, այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար, ՔՊ-ական Վահե Հովհաննիսյանը։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին` նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները: Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են ներկայացնել բոլորը անխտիր, նույնիսկ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձինք։ Քննադատության բովանդակությունը երբեք չի կարող նսեմացվել` պայմանավորված քննադատողի անձով: Նույն տրամաբանությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հատուկ կարգավիճակ ունեցող կառույց, որը շատերիս կարծիքով անմիջական կապ ունի նաև հայ ժողովրդի ինքնության հետ, հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ։ Եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լիներ պարզապես փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն, ապա կանոնադրության խախտումները գուցե այսպիսի հնչեղություն չստանային։ Սակայն այն իրողությունը, որ եկեղեցին ներկայացվում է որպես ողջ ժողովրդի հոգևոր կառույց, ենթադրում է հաշվետվողականություն բոլորի առջև, նույնիսկ նրանց, ովքեր աթեիստ են։ Մեր հասարակության մեջ նյութապաշտության և հոգևոր արժեքների ետընթացի պատճառները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ այդ արժեքները պահպանողները և քարոզողները երբեմն տեսանելի ձևով հավատարիմ չեն այդ արժեքներին»,- նշել է ՔՊ-ականը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01