ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այժմ կալանավորված է, նամակ է հղել ՔԿՀ-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։ Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։ Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։ Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։ ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրան առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։ 44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնկան-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։ Ինչպես նախկինում, այսօր էլ ուղիղ եթերի ձևաչափով առաջարկում եմ մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ թվարկված և այլ փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։ Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ։ Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար։ Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։ Բարին ընդ ձեզ և ի տեսություն։ Ռուբեն Հակոբյան ՀՀ ԳԽ և ԱԺ չորս գումարումների պատգամավոր, 2000-2008թթ․ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս քաղաքական գիտությունների թեկնածու»,- նշված է նամակում։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01