Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ՝ նրանց մեղադրելով արցախցիներին` իրենց տները լքելու կոչեր անելու մեջ:
«Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ: Ի վերջո, գործող կառավարիչը դեռ 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում` հիմք դնելով Արցախի հանձնմանը, որին հաջորդեց Արցախի բլոկադան ու ադրբեջանական հարձակումը: Արցախցիները մեծ զոհողությունների գնով 9 ամիս ապրել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, դեղորայքի ու նույնիսկ հացի խիստ սահմանափակման և ճգնաժամի պայմաններում, հետո տեղի է ունեցել մարտական գործողություններ, ապա ստեղծված խուճապի պայմաններում ՊԲ պահեստում ողբերգական պայթյունը գրանցվեց, որոնք միասին 500-ից ավելի մարդկային կորստի են բերել, մի քանի տասնյակ մարդու ճակատագիր մնացել է անհայտ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, որն էլ պահը չի կորցնում ի շահ Ադրբեջանի աշխատելու»,- նշել է Աբրահամյանը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55