Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։ Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։ Քննարկմանը բարձրաձայնվել են վայրի կենդանիների առանց թույլտվության պահման իրավական խնդիրները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը՝ ներառյալ կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացները, պատասխանատվության սահմանումը։ Մասնակիցները կարևորել են ոլորտում ներգրավված պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որը կապահովի կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և միջազգային ստանդարտների պահպանումը։
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03