Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես՝ սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
Կառավարության նիստին վարչապետից նման հանձնարարական ստացան տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, առողջապահության և գյուղատնտեսության նախարարը. «Հանձնարարում եմ համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ՀՀ-ից Իրան սննդամթերք և գյուղմթերք արտահանելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատել իրանական կողմի հետ Իրանի շուկա հայկական արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին:
Ըստ հանձնարարականի՝ աշխատանքային խմբի ղեկավարը մինչև դեկտեմբերի 25-ը կատարված աշխատանքների մասին պետք է ներկայացնի հաշվետվություն:
Վարչապետը, մեկնաբանելով իր հանձնարարականը, ասաց, որ Իրանն ունի մեծ շուկա, որն ունի մեջ պահանջարկ, իսկ Հայաստանն այդտեղ զբաղեցնում է չնչին տոկոս: Կարեն Կարապետյանի խոսքով՝ արդյունավետ աշխատելով՝ հնարավոր է իրանական շուկայում մեծ մասնաբաժին ունենալ:
Բացի այդ, վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց ձեռնարկատերերի հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02