Կառավարության այսօրվա նիստի ժամանակ փոփոխություն կատարվեց քրեական օրենսգրքում, որը վերաբերվում է ապօրինի հարստացման քրեականացմանը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն դեպքերում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները , և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար։
«Այդ դեպքում հասնում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,-ասաց նա։
Նախարարը ներկայացրեց, որ նախատեսվել է էական չափ է համարել 5 մլն դրամը գերազանցող շեմը՝ այն հիմնավորմամբ, որ ոչ թե 5 մլն-ից քիչ գումարը նորմալ է համարվում, այլ ելել են գործող իրողություններից և հայտարարագրում առկա համակարգից, համաձայն որի՝ կան եկամուտներ, որոնք օրենքով հայտարարագրման ենթակա չեն։ Իսկ այդ դեպքում իրավապահ մարմնի ռեսուրսը ծախսելը կարող է լինել անարդյունավետ:
«Այդ պատճառով մենք սահմանել ենք որոշակի շեմ, որից վերև խոսում ենք ապօրինի հարստացման մասին: Երկրորդ. նախագծով, որպեսզի շրջանառությունը, եկամուտները լինեն ավելի թափանցիկ, առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության» մասին օրենքում և հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներն այսուհետ պարտավոր կլինեն ստացած և հանձնած փոխառությունները , դրանց դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վճարները և այլն, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, կատարեն անկանխիկ»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որ թափանցիկությունն առավել մեծանա:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47