ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է՝ կազմակերպությունը կյանքի կկոչի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրում մրապնդված դրույթը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ «ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում են ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում ԵԱՀԿ ՄԽ լուծարելու մասին դրույթում նշված է հետևյալը. «Մենք նաև ականատես եղանք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ուղղված համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44