Այսպես կոչված՝ արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։
Այլ իշխանության պարագայում նման հակահայկական ուժերի և թուրքական 5–րդ շարասյան գոյությունը մեր քաղաքական դաշտում անհնար կլիներ: Սակայն օրվա իշխանության պարագայում այս ամենը, հայտնի պատճառներով, ոչ միայն հանդուրժվում է, այլ նաև փաստացի խրախուսվում: Արցախը գրավելուց, Սյունիքի տարածքը վիճելի դարձնելուց, «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին, որից հետո Հայաստանի լիակատար հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին կդառնա ընդամենը տեխնիկայի հարց: «Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ռուսական ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները։ Ողբերգական կլինի, որ մեր հանրությունը հանդուրժի իր դեմ իրականացվող այս քայլը: Կրկնակի ողբերգություն է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի հետ փորձում են կրկնել այն, ինչ կատարվեց 110 տարի առաջ: Գյումրիի քաղաքապետարանը, համապատասխան ուժային կառույցները պետք է օրենքով սահմանված կարգով կանխեն ռուսական ռազմաբազայի և վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իրականացվող այդ թշնամահաճո ակցիայի կայացումը։ «Մայր Հայաստանն» իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը։
«Մայր Հայաստան» շարժում 13.08.2025թ․
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44