«Ունենք որոշ դասարանների որոշ առարկաների գծով դասագրքերի բացակայություն, դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին։
Նրա խոսքով՝ չկան «Քիմիա»՝ 10-րդ և 11-րդ դասարանների, «Կենսաբանություն»՝ 10-րդ և 11-րդ դասարանների,«Հանրահաշիվ»՝ 11-րդ դասարանի, «Ռուսերեն»՝ 11-րդ դասարանի, ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարանների և «Ֆրանսերեն»՝ 5-11-րդ դասարանների դասագրքերը: Փոխնախարարը հայտարարեց, որ այդ դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով:
«Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են»,- ասաց Սվաջյանը:
Նա նշել է, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն այնպես կիրառել, որ ապահովվի համապատասխանությունն նոր չափորոշչին», -ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Նա հավելել է, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը:
Աղբյուրը`Panorama.am
15:36
15:19
15:06
14:56
14:44
14:35
14:05
13:45
13:35
13:15
12:55
12:36
12:24
12:21
12:03
11:49
11:33
11:14
10:54
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33