Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։
2021-ի փետրվարին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի օգնական Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստում, համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանին որոշել է համաձայնություն տալ և Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 296 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին։ Տարածքը տրամադրվել է 4 տարի ժամկետով՝ ամսական 70,000 դրամ վարձավճարով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 15 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։ 2025-ի փետրվարի 17-ին, հիմք ընդունելով ավագանու՝ պայմանագրում փոփոխություն կատարելու որոշումը, համայնքի ղեկավարը որոշել է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ջի Գարաժ» ՍՊԸ-ի միջև 2022թ. հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրում վարձակալության ժամկետը դարձնել 25 տարի: Մինչ այս որոշումը՝ 2024-ի դեկտեմբերին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, նշանակվել էր «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի տնօրեն։ Որոշման փաստաթղթում ԿԿՀ-ն անդրադառնում է «Հանրային ծառայության մասին» օրենքի որոշ հոդվածների, որոնց համաձայն պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը (համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական է) շահերի բախման դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել ԿԿՀ, իսկ չնկերկայացնելը առաջացնում է տուգանք 300 հազար դրամի չափով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս և այլ մանրամասներ հաշվի առնելով, որոշել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 300 հազար դրամի չափով։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01