Ռումինիայի պաշտպանության նախարար Յոնուց Մոստեանուն հայտարարել է, որ իր երկիրը, ինչպես նաև Բուլղարիան և Թուրքիան պետք է ընդլայնեն Սև ծովի ականազերծման համատեղ օպերատիվ խումբը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով, առաքելության կազմում նախատեսվում է ավելացնել պարեկային ուժեր՝ էներգետիկ օբյեկտները և առևտրային ուղիները ՌԴ հնարավոր հարձակումից պաշտպանելու համար։
«Առաջիկա տարիներին այս նախագիծը ստիպված կլինենք ընդլայնել մինչև պարեկության նախագիծ։ Մենք դա մոտ ապագայում կքննարկենք մեր դաշնակիցների հետ», - հայտարարել է Մոստեանուն։ Նա նաև ավելացրել է, որ առաջիկա տարիներին Սև ծովը Ռուսաստանի համար կմնա մարտադաշտ։ Ուստի երկրները պետք է դիմակայեն՝ պաշտպանելով իրենց շահերը։ «Մենք պետք է դիմակայենք (Ռուսաստանին) և պաշտպանենք մեր շահերը, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքները, ծովային առևտուրը և նավագնացության ազատությունը։ Սրանք մեր նպատակներն են և դրանք կպաշտպանվեն», - ասել է նախարարը։ Ռումինացի պաշտոնյան նաև հիշել է Սև ծովում GPS ազդանշանները խլացնելու «գրեթե ամենօրյա» փորձերի մասին, որոնցում, հավանաբար, ներգրավված է նաև Ռուսաստանը։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, Սև ծովը մարտական գործողությունների կարևոր թատերաբեմ է։ Խոսքը, մասնավորապես, լողացող ծովային ականների մասին է, որոնք սպառնում են հացահատիկի և նավթի մատակարարմանը, ինչի հետևանքով տուժել են մի քանի առևտրային նավեր։ Այսպես, 2024 թվականին Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան ականազերծման համատեղ խումբ են ձևավորել։ Բացի վերոնշյալից, Մոստեանուն Reuters-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք գագաթնաժողովը։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։ «Բոլորը սպասում են հրադադարի, ապա՝ արդար և երկարատև խաղաղության՝ անվտանգության երաշխիքներով», - ամփոփել է նա։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55