Այսօր՝ օգոստոսի 18-ին, Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. տեղեկացնում է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։ «Արդեն 62-րդ օրն է` Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Ազատությու´ն Սամվել Կարապետյանին»,-գրում է խորհուրդը։ Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծել է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպել է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է ՌԴ Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Ներկայումս «Tashir Group»-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավելի աշխատակիցներով։ Ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Սամվել Կարապետյանի մեղադրանքի հիմքը եկեղեցուն սատարող խոսքն է։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01