Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա երկրորդ կամուրջը կառուցելու վերաբերյալ։
Այդ մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, ով գտնվում է Երևանում՝ ԻԻՀ պաշտոնական պատվիրակության կազմում։
Ինչպես նշել է Սադեգը, նախնական համաձայնություններ են ձեռք բերվել Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գոյություն ունեցող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարելավման և բեռնատարների համար նախատեսված տուրքերի վերանայման վերաբերյալ։
«Այս քայլերը կհեշտացնեն բեռնափոխադրողների աշխատանքը և կձևավորեն լիարժեք տարանցիկ փաթեթ։ Փաթեթը կամբողջացվի առաջիկա ամիսներին», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը ռազմավարական նշանակություն ունի։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, նաև հաստատվել է Ջուլֆա-Երևան երթուղին։ Բացի այդ, կողմերը պատրաստվում են ավիափոխադրումների ոլորտում հուշագիր ստեղծել։ Հաշվի առնելով Հայաստանի դեպի ծով ելքի բացակայությունը՝ օրակարգում ներառված է նաև նավահանգստային ենթակառուցվածքի ոլորտում համագործակցություն։ Դրա համար նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող հարավային իրանական նավահանգիստների լոգիստիկ ներուժը։
«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցիկ փոխադրումների զարգացման համար», - նշել է Սադեղը։ Միևնույն ժամանակ, Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01