ՀՀ վարչապետի աշխատակազմը այս տարվա երկրորդ կիսամյակում 1,093,750 դոլարին համարժեք դրամ կստանա՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար։
Այս հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Ըստ նախագծի հիմանվորման, կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։ «Սույն արբիտրաժային գործով հայցվորները ս․թ․ հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը ս․թ․ հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում։ Իրավաբանական ընկերությունների թեկնածուների ուսումնասիրման ընթացքում՝ ս․թ․ օգոստոսի 12-ին Գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։ Ուստի, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ»,-նշված է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված հիմնավորման մեջ ։
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03