Այսօր՝ նոյեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հերթական անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Թողարկող Ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը, ներկայացնելով թողարկման նպատակներն ու հետագա ծրագրերը, նշեց նախորդ թողարկման հաջողված արդյունքների մասին՝ շեշտելով, որ ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ-ը ՀՀ ֆինանսական շուկայում առաջին մասնավոր կապիտալով վարկային կազմակերպությունն էր, որն իր ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը բավարարելու նպատակով բարեհաջող իրականացրել է և շարունակում է իրականացնել դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում ու հրապարակային տեղաբաշխում, ինչպես նաև ակնկալում է քաղաքացիների ավելի շատ ներգրավվածություն, քանի որ սա մի գործիք է, որը թույլ կտա ստանալ եկամուտներ՝ քիչ ռիսկերով:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն, անդրադառնալով Ընկերությանը և թողարկվող պարտատոմսերին, տեղեկացրեց, որ այս տարի նույնպես պարտատոմսերի թողարկումը կիրականացվի երկու տրանշով. Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը 100 ԱՄՆ դոլար անվանական արեքով, 9% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (վճարումները կիսամյակային պարբերականությամբ) և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 200,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 14% տարեկան ֆիքսված տոկոսադրոյքով (կիսամյակային պարբերակային վճարումներով) և 24 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնող «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանն իր խոսքում, անդրադառնալով տեղաբաշխման պայմաններին և առանձնահատկություններին, տեղեկացրեց որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվելու են սույն թվականի նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն ֆոնդային բորսայում, իսկ որպես մարքեթ-մեյքեր հանդես կգա «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, ինչպես նաև նախապես պետք է դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ արժեթղթերի դեպո հաշիվներ բացելու համար, իսկ դոլարային և/կամ դրամային բանկային հաշիվներ չունենալու դեպքում, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր են ցանկացած բանկում իրենց անվամբ բացել համապատասխան հաշիվներ:
Պարտատոմսերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47