Երևանի համար 105 մանկապարտեզը հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո 110-ի փոխարեն հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի: Նախագծի շրջանակում ավելացվել են խմբասենյակները, և 4-ի փոխարեն կձևավորվի 8 խումբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Տարածքների ընդլայնումն ու արդյունավետ օգտագործումը կիրառվում է հիմնանորոգվող գրեթե բոլոր մանկապարտեզներում, ինչն ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն է տալիս: 2023 թվականից մեկնարկած շինարարության ընթացքում 105 մանկապարտեզում հայտնաբերվել են որոշ թերություններ, ինչի պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից դրանք չեն ընդունվել: Շինարարը պարտավորվել է ամբողջությամբ վերացնել թերությունները. աշխատանքներն ընթացքի մեջ են: Մանկապարտեզի հիմնանորոգման նախագծով նախատեսված է նաև բակի բարեկարգում: Այս աշխատանքները կիրականացվեն տարածքով անցնող կոյուղատարի խնդիրը լուծելուց հետո: Բանն այն է, որ հարակից շենքերի կոյուղատար համակարգը ժամանակին անցկացվել է հենց մանկապարտեզի տարածքով, ինչը քայքայված լինելու պատճառով այժմ խնդիրներ է առաջացրել: Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու մանկապարտեզն օր առաջ շահագործման հանձնելու կարևորությունը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ոչ միայն կոյուղատար ցանցի տեղափոխումը, այլև հարակից 15 բազմաբնակարան շենքերն սպասարկող կոյուղատար համակարգի ամբողջական փոխարինումը: Երևանի համար 105 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրագործող ընկերությանն, ի դեպ, կատարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ կվճարի միայն վերջնական աշխատանքներն ընդունելուց հետո:
10:34
10:03
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17