Վերջին 10-12 տարում 6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդել չի փոխվել՝ ընդերքը արտահանենք, տղամարդիկ գնան խոպան և այս գործառույթներից առաջացած գումարները դնենք շրջանառության մեջ. ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե քանի դեռ ՀՀ-ում չկա արդյունաբերություն, տնտեսությունը չի զարգանա:
Փաշինյանի խոսքով՝ բնական ճանապարհը ռազմարդյունաբերությունը լրջորեն զարգացնելն է, որի համար ռազմարդյունաբերական համալիրից Կառավարությունը գնումների ծավալը պետք է ավելացնի 1, 2, 3%-ի չափով: «Այսինքն՝ պարտադրել Կառավարությանը, որ համալիրը տեղում արտադրի, պլյուս, պետք է տեխնոլոգիաների մշակմանը ֆինանսներ հատկացվի»,-ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, թե ՀՀ-ում հետախուզվողների հիմնական մասը բանակից խուսափողներն են, որոնց զգալի մասը արտերկրում ուսում է ստացել և ներգրավված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ պատգամավորի՝ նրանց ևս պետք է գտնեն և ներգրավեն կամավոր ծառայության մեկ տարի ժամկետով ռազմարդյունաբերության համալիրի համար և հաշիվները պետության հետ փակված համարել:
Փաշինյանը նաև նշեց, թե շատ է խոսվում սպառման անկման մասին, որ 2015-ին 6% անկում է եղել: «Բայց ոչ մեկ չի ասում, որ 2012-ից հետո 31 մլրդ դրամ պետությունը հանել է բյուջեից ու տվել Ոստիկանության արտաբյուջե և մասնավոր ինչ-որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը տվել»,- ասաց նա և նշեց, որ արագաչափերը ոչ տուժածների թվի, ոչ էլ կանոնների վրա ոչ մի պոզիտիվ ազդեցություն չեն ունեցել:
«Էդ մարդը, որ պետք է գնար առևտուր աներ, ռեստորան գնար, իր կարիքներին ծախսեր, մենք չենք թողել իրա երեխուն կոշիկ առնի, ասել ենք չէ, պետք է Ոստիկանության արտաբյուջե տանք ու կեսն էլ գնա «Սեքյուրիթի դրիմին»»,– ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե այսօրվա ծառայողական ավտոմեքենաների վրա պետությունն ավելի շատ փող է ծախսում, քան սահմանապահ գյուղերին է տալիս՝ մոտ 200 մլն դրամ:
«Զարմանալի պետություն ենք, Երևանի տրանսպորտի պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք գնա գործի արի տուն, մինչդեռ իր գործը երթուղայինի մեջ է, բոլորին տրանսպորտով ապահովելու մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյանին «Տոյոտա քեմրի» ենք տալիս, ասում գնա մարզ, իրա գործն էդ ավտոբուսների մեջ նստելն է, որ գնա տեսնի, ոնց են էդ մարդիկ գնում»,-ասաց նա և նշեց, թե պետք է ծառայողական մեքենանեի համար տենդեր հայտարարվի, որ պաշտոնայնների երեխաներին չսպասարկի, տանի քեֆի, շուկա և այլն:
«Շատ մտահոգություն է հայտնվում, որ այ վարկավորման տոկոսները շատ ընկել են, վերջերս էլ լսել եմ, որ ընկերություններ կան, որոնք որոշել են հուղարկավորման ծառայությունների վարկեր տալ, եթե այդ որոշումն իրականացվի, կարծում եմ՝ վարկավորման տոկոսների կտրուկ աճ կունենանք»,-եզրափակեց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47