ՀԱԵ Տավուշի թեմը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որով փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում էր, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։ Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։ Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հասարակությանը։ Տեր Թադեոս քահանա Թադևոսյան Գոշավանքի հոգևոր հովիվ»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իբր Հաղարծին վանական համալիրում արված տեսանյութ էր հրապարակել և գրել. «Հաղարծնի վանք՝ 10-րդ դարի հայկական վանական համալիր Տավուշի մարզում: Որ ասում ենք՝ Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում… իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ, ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ»:
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03