Նիկոլ Փաշինյանը որևէ արգելանք չունի՝ նախաճաշին մի բան ասել, ճաշին երգել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ «ես այդ թեման ընդհանրապես չեմ արծարծել», լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Չինաստանում տեղի ունեցած զարգացումներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չի և, ցավոք, քանի դեռ Փաշինյանը ՀՀ կառավարության ղեկավարն է, վերջինը չի լինելու.«Այդ մարդուց սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին հարմար էր դա ասել, հաջորդ պահին հարմար է դա հերքել։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին գովում Բայդենի իշխանությանը, թե մենք այդպիսի հարաբերություններ երբեք ԱՄՆ-ի հետ չենք ունեցել, մեծ հաջողությունների ենք հասել, բայց մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսքան լավ երբեք չեն եղել»։ Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի հետ ջերմ լուսանկարներին, պատգամավորը նշեց, որ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է.«Ինքն ուզում է ասել՝ եկել եմ, խաղաղություն եմ հաստատել, մեզ որևէ բան չի սպառնում, մեր օգտին քվեարկեք, որ ուրիշ մարդիկ չգան և թուրքերի ու ադրբեջանցիների հետ մեր սիրո ու համերաշխության մթնոլորտը չխաթարեն։ Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչությունն են անում, որ եթե Փաշինյանը չլինի, ապա վիճակը վատ է լինելու»։
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03